«Առավոտ». Հայ-վրացական հարաբերությունները պարկեշտ են
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ»
ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին, անդրադարձավ փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար եղվարդ
Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցին և հայ-վրացական հարաբերություններին:
«Վրաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունները պարկեշտ մակարդակի վրա են գտնվում՝ անկախ այն բանից, թե
պետությունները որ կուսակցություններն են ղեկավարում: Այդ հարաբերությունները խորհրդային շրջանում էլ լավ էին, չնայած
նրան, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն բավական խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի ու Վրաստանի միջև: Հայ-վրացական հարաբերությունները մշտապես պահպանել են բավական բարձր մակարդակ: Որքանով տեղյակ եմ, Վրաստանի վարչապետի այցը արդյունավետ էր, և այդպես էլ պետք է շարունակվի, այստեղ որևէ խնդիր առանձնապես չեմ տեսնում»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը