«Ժողովուրդ». Չե՞ն թողել, որ Բալասանյանը նստի Սերժ Սարգսյանի կողքին
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար: 2010թ. արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ապտակին արժանացավ՝ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարած իր սխալ աշխատանքի համար: Եվ ահա շաբաթ օրը նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները նեղացրել են Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Նրանք այնպես են դասավորել Սերժ Սարգսյանի պատվին կայացած ճաշկերույթի սեղանները, որ Բալասանյանը չնստի Սարգսյանի կողքին: Արդյունքում Բալասանյանը լքել է ռեստորանը:
Ինչո՞ւ են նախագահի արարողակարգի աշխատակիցները արհամարհել Ս. Բալասանյանին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կա արարողակարգ, ամեն ինչ պետք է արվի արարողակարգին համապատասխան... բայց որ արհամարհեինք, նրան չէինք առաջարկի առաջադրվել քաղաքապետի պաշտոնում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը