Sothebys աճուրդը Լոնդոնին մի գիշերում 116 մլն դոլար է բերել
Գիտություն և Մշակույթ
Չորեքշաբթի գիշերը Լոնդոնում Sothebys աճուրդի տանը կայացած ժամանակակից արվեստի գործերի վաճառքն ավելի քան 116 մլն դոլար եկամուտ է բերել Լոնդոնին. ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Ամենթանկ գործը, ինչպես և ակնկալվում էր, եղել է 20-րդ դարի անգլիացի էքսպրեսիոնիստ, աշխարհի ամենաթանկ նկարիչներից մեկի՝ Ֆրենսիս Բեկոնի կտավը: Նրա «Ինքնանկարի 3 գծագիր» կտավը վաճառվել է 21.5 մլն դոլարով: Նկարչի մեկ այլ գործ վաճառվել է 7 մլն դոլարով:
Ժամանակակից արվեստի մեկ այլ հանճարի՝ Հերարդ Ռիխթերի «Ամպը» վաճառվել է 11.9 մլն դոլարով:
Այս կտավը 1999-ին Sothebys-ին վաճառվել էր 8 անգամ ավելի էժան գնով: Մեկ գիշերվա ընթացքում վաճառվել է 54 գործ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)