«Ա՛յ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես». Սարգսյանին դիմավորող երեխան ցրտից կուչ էր եկել
Հայկական Մամուլ
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գալուց մեկ ժամ առաջ երկու պատանու կանգնեցրել էին Նորք-Մարաշի դահլիճի շեմին՝ առանց
հաշվի առնելու կլիմայական դաժան պայմանները: «Հրապարակը» գրում է, որ նրանք պետք է դրոշները պարզած՝ դիմավորեին
ղեկավարությանը:
Երբ ձյունը սաստկացավ, նրանցից մեկը ցրտից կծկվեց ու կուչ եկավ, բայց անխիղճ կազմակերպիչների մտքով չէր էլ անցնում երեխաներին ներս տանել ու նախագահի գալուց, ասենք, մի քանի րոպե առաջ դուրս բերել: Փոքրիկը ձեռքերը մտցրել էր «կամուֆլյաժի» թևքերի մեջ, որ ի վիճակի լինի բռնել դրոշը: Իսկ վասալները կողքից անցնելով՝ ծիծաղում էին. «Ա՛յ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը