Ջոն Քերին Հարավային Կովկասում կշարունակի խաղաղությանն ու կայունությանն ուղղված քաղաքականությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին կշարունակի հետևել նախագահ Բարաք Օբամայի՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քաղաքականությանը: Այս մասին 1news.az-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունում՝ մեկնաբանելով այն հարցը, թե կարող է արդյոք ԱՄՆ-ի հայ համայնքի հետ իր կապերով հայտնի նոր պետքարտուղարը տարածաշրջանում հայամետ քաղաքականության կողմնակից լինել: «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Միացյալ Նահանգներն առաջվա պես կողմնակից կլինի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ և կայուն կարգավորմանը: Հակամարտության ամուր կարգավորումը կարող է ապահովել միայն խաղաղ ճանապարհով ձեռքբերված համաձայնությունը»,-նշել են դեսպանատանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը Ջոն Քերին ստանձնեց փետրվարի 1-ին՝ փոխարինելով Հիլարի Քլինթոնին:
Նշենք նաև, որ մինչ նոր պաշտոնին անցնելը Քերին ուներ հայամետ գործչի համբավ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)