ՄԱԿ-ը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումը
ԱՐԽԻՎ
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ատոմային զենքի երրորդ փորձարկումը և քվեարկել է քայլեր ձեռնարկել Փխենյանի դեմ»,- այս մասին նշել է անվտանգության խորհրդի նախագահը:
Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են այս փորձարկումը, որն Անվտանգության խորհրդի բանաձևերի խիստ խախտում է». այս մասին նշել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կիմ Սունգ-Հվանը, որի երկիրն այս ամիս նախագահում է խորհուրդը: Նա նաև նշել է, որ անվտանգության խորհուրդն այժմ քննարկում է պատասխան գործողությունները:
Հյուսիսային Կորեայի՝ միջուկային զենքի երրորդ փորձարկումը դատապարտվել է մի շարք միաջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից:
Մասնավորապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ Հյուսիսային Կորեան մերժել է միջազգային հանրության կոչերը՝ խուսափել այսպիսի սադրիչ գործողություններից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)