ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման կողմնակիցն է . Բարաք Օբամա
Աշխարհ
«ԱՄՆ-ն շարունակում է մնալ իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծման կողմնակից, սակայն կանի ամեն ինչ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման համար»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. փոխանցում է РИА Новости-ն:
«Իրանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այժմ խնդրի դիվանագիտական լուծման ժամանակն է, քանի որ միջազգային կոալիցիան համախմբվել է և պահանջում է Իրանի կողմից միջազգային պարտավորությունների իրականացում»,-ասել է նախագահը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ամենամյա ելույթի ժամանակ: «Սակայն մենք կանենք ամեն հնարավոր բան միջուկային զենքի մշակումը կանխարգելելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, ինչպես նաև Արևմուտքի այլ երկրներ և Իսրայելը, կասկածում են Իրանին խաղաղ ատոմի անվան ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանն իր հերթին հայտարարում է, որ ատոմային ծրագիրը բացառապես ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի հետ կապված կարիքների բավարարմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)