Հաքերներն ԱՄՆ են «իջեցրել» զոմբի-ապոկալիպսիս (տեսանյութ)
ԱՄՆ
Հանրահայտ հեռուստաշոուի ժամանակ ամերիկյան KRTV հեռուստաալիքի հեռուստադիտողներին հայտնել են զոմբիների ներխուժման մասին և խորհուրդ տվել, թե ինչպես կարելի է ապահով ապաստարան գտնել: «Հատուկ թողարկում» ապոկալիպսիսի նորություններով պարզվել է, որ դա հաքերների ձեռքի գործն է:
Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ, այնպես որ մարդկանց քանակը, ովքեր ստացել են սպառնալքիներ, բավականին մեծ է եղել: Ոստիկանություն և հեռուստաընկերություն են զանգել անհանգստացած հեռուստադիտողներ, ովքեր փորձել են ճշտել, թե ինչ մեթոդներով կարելի է փրկվել. գրում է CNET-ն:
Մինչ հեռուստաալիքը մերժել է լուրը, անհանգստացնող նորությունն արդեն իսկ տեղ է գտել այլ հեռուստաալիքների եթերում և տարածվել համացանցում: Ինչպես փոխանցում է KRTV հեռուստաընկերությունը, նրանք դարձել են հաքերային հարձակման զոհ: Ներկա պահին տարվում է ներքին հետաքննություն:
Սակայն բոլորը չեն, որ հավատում են հաքերային հարձակման վարկածին: Ֆորումներին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ հեռուստաընկերությունը փորձում է այս կերպ բարձրացնել իր վարկանիշը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)