ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը ջանքեր են գործադրում հակասությունները հաղթահարելու համար
Աշխարհ
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մեկնել են Թեհրան Իրանի ատոմային ռումբի ստուգումներ անցկացնելու համար: Բանակցությունները տեղի են ունենում Իրանի և մեծ վեցնյակի պետությունների միջև, որոնք պետք է վերսկսվեն փետրվարի 26-ին Ղազախստանում:
Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների և Թեհրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանեի միջև բանակցությունները սկսվել են այսօր առավոտյան:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցող բանակցություններում Իրանի՝ խաղաղ ատոմային էներգիա ստեղծելու իրավունքը պետք է պաշտպանվի:
Համաձայն Հերման Նագաերթսի, ով գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը, Թեհրանում բանակցությունների հիմնական նպատակը «կառուցողական պայմանագրի ավարտական փուլի պատրաստումն է»:
Նա նաև նշել է, որ չնայած դեռ կան չլուծված խնդիրներ, սակայն կողմերը ջանքեր են գործադրում հակասությունները հաղթահարելու համար:
ՄԱԳԱՏԵ-ի հանձնախմբի գլխավոր խնդիրը Փարչին ռազմակայանում ստուգումներ անցկացնելն է, որը թույլ չի տալիս Իրանը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարասթը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ թույլ կտա միջազգային հանձնախմբի փորձագետներին ստուգումներ անցկացնել, եթե համաձայնության գան և թույլատրվի խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի հարստացումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)