Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից հասցված ավիահարվածի զոհ են դարձել խաղաղ բնակիչները
Աշխարհ
Աֆղանստանում օդային հարվածի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ. հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Զոհերի թվում կա 5 երեխա, 4 կին և 1 տղամարդ»,-ասել է Կունար գավառի ղեկավար Սայեդ Ֆազուլուլա Վահիդի: Եվս 4 երեխա վիրավորվել է: The Guardian թերթը հայտնում է 5 տուժած երեխայի մասին: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում փետրվարի 13-ի գիշերը:
ՆԱՏՕ-ի ուժերը հարձակում էին պատրաստում «Թալիբանի» թաքստոցի վրա: Դաշինքի ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ ավիահարվածի հետաքննություն է անցկացնում:
Ինչպես նշում են տեղական իշխանությունները, գիշերային հարձակման ընթացքում սպանվել է նաև «Թալիբանի» 3 հրամանատար, այդ թվում՝ նաև «Ալ Քաիդայի» Շահպուրի զինյալների առաջնորդներից մեկը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)