Դատական հայց` կապված բորտ ուղեկցորդուհիների մերկ նկարների հետ (լուսանկարներ)
Աշխարհ
Թաիլանդի մշակույթի նախարարությունը պատրաստվում է դատի տալ Nok Air տեղական ավիաընկերությանը, որը թողարկել է գովազդային օրացույց այնտեղ աշխատող բորտ-ուղեկցորդուհիների էրոտիկ նկարներով: Մշակույթի նախարարության ներկայացուցիչները նշում են, որ դա վնաս է հասցնում երկրի հեղինակությանը: Այս մասին տեղեկացնում է Bangkok Post պարբերականը:
Օրացույցի լուսանկարների համար կազմակերպությունը 12 աղջիկների վճարել է, որ վերջիններս դեղին լողազգեստով նկարվեն Nok Air ինքնաթիռի ֆոնին: Այս նկարները այնուհետև կազմակերպությունը տեղադրել է իր Facebook-յան էջում: Չնայած նկարները ոչ մի կերպ չի կարելի համարել անպարկեշտ, այնուամենայնիվ Թաիլանդի մշակույթի նախարարության ներկայացուցիչները այդ նկարներում տեսել են «սպառնալիք բնակչության բարոյականության համար»:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչները մեղադրել են Nok Air-ի ներկայացուցիչներին ոչ հայրենասիրական վարքագծի և կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Լրագրողները հումորով նշում են, որ պաշտոնյաները գուցե նախանձել են մոդելների գեղեցկությանը, քանի որ մշակույթի նախարարը կին է:
Կազմակերպության ղեկավարները նշել են, որ օրացույցները չեն վաճառելու, այլ ուղղակի նվիրելու են մշտական օգտվողներին:
{gallery}360{/gallery}


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)