Խորեն Լևոնյանը նկարահանվել է Արմենիա TV-ի հեռուստասերիալում (տեսանյութ)
Հասարակություն
Հայաստանի լավագույն դերասանները նկարահանվել են Արմենիա TV-ի նոր՝ 25 մասանոց հեռուստասերիալում: Այս մասին պատմում է հետուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիրը:
Խորեն Լևոնյան, Լիկա Մեսրոպյան, Սամվել Սարգսյան, Արա Դեղտրիկյան, Լիդիա Գրիգորյան, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան և այլք. դերասաններից շատերը, այդ թվում՝ գլխավոր հերոսին մարմնավորած Խորեն Լևոնյանը, առաջին անգամ են նկարահանվում հեռուստասերիալում:
Իր տեսակով այս հեռուստասերիալը նոր է հայկական հեռուստատեսությունում այն առումով, որ կարճ է, նկարահանումներն էլ արդեն ավարտվել են և ցուցադրմանը հընթացս «ձեռքի հետ» սցենար չի գրվելու: Նկարահանումների համար 6 ամիս է պահանջվել: Ստեղծագործական կազմի համոզմամբ հեռուստասերիալի այս տարբերակն առավել հետաքրքիր կլինի:
«Այս սիստեմով աշխատելը ճիշտ է: Ժողովրդի համար ավելի հետաքրքիր է»,- ասում է դերասան Սամվել Սարգսյանը:
Այս հեռուստասերիալի ռեժիսորը «Կյանքի գինը» և «Վերադարձ» հեռուստասերիալի ռեժիսոր Արտյոմ Հարությունյանն է:
Հեռուստասերիալը կրիմինալ դրամա է, սակայն նշվում է, որ լեզվի խնդրին հատուկ ուշադրություն են դարձրել: Թեև հանցագործ աշխարհի ներկայացոււցիչները գրական չեն խոսի, սակայն ժարգոնն էլ կբացառվի:
«Շատ դինամիկ է, գործողությունները շատ արագ են ընթանում և, կարծում եմ, հանդիսատեսը չի հասցնի ձանձրանալ»,- նշում է Արա Դեղտրիկյանը:
Հեռուստասերիալը շուտով կցուցադրվի Արմենիա TV-ի եթերում:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը