Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան 

Պահք VS սեքս

Հասարակություն

Մեծ Պահքի շրջանն այս տարի սկսվել է փետրվարի 11-ին ու կտեւի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոնի նախօրեն. Սուրբ Զատիկն այս տարի կնշվի մարտի 31-ին: Պահքի ընթացքում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, բացի այդ, հրաժարվում են մոլի սովորություններից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

Վաղնջական կանոններով, Մեծ Պահքի շրջանում արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը, սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին` բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Վերոնշյալներից բացի, վստահաբար շատերին հետաքրքրում է նաեւ հետեւյալ հարցը` արդյո՞ք մեղք է պահքի ընթացքում սեռական հարաբերություն ունենալը: BRAVO.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի, այնպես էլ բժիշկ-սեքսոպաթոլոգի եւ հոգեբանի հետ:

Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյան.

Պահքն ինքնին ենթադրում է սեռական կապից զերծ մնալ: Եթե ամուսինները երկուստեք համաձայնությամբ տրվում են աղոթքի, ապա պետք է հեռանան միմյանցից: Սակայն եթե այդ ընթացքում նրանք գայթակղվելու են չարի կողմից, փորձության են ենթարկվելու սատանայի կողմից եւ կրքով այրվելու են, ապա պետք է վերադառնան իրենց սովորական կյանքին:

Եթե զույգից մեկն ունի բնական կարիք, օրգանիզմի պահանջ եւ չի կարող հասկանալ մյուսին, որն ուզում է պահք պահել, ապա վերջինս պետք է զիջի նրան: Տվյալ պարագայում պահք չպահողը ոչ թե հաղթում է, այլ սա զույգի համերաշխությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար է արվում:

Եթե կինը կամ տղամարդը զիջում է, բայց շարունակում է պահք պահել՝ ուտելիքը սահմանափակելով եւ աղոթելով, պահքը դրանից ընդհանրապես չի տուժում: Եթե մարդ պահքի ընթացքում սեր չի ցուցաբերում դիմացինի նկատմամբ, ուրեմն այն անգամ գրոշի արժեք չի ունենա:

Կինը հնազանդ է իր ամուսնուն, տղամարդը տեր է կնոջը. եկեղեցում այս երդումը տված զույգից մեկը, եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ պահք պահել եւ ոչ թե պահանջում, այլ պարզապես ակնկալում է մարմնական մերձեցում, ապա մյուսը մերժելու իրավունք չունի, որովհետեւ գայթակղության, անհավատարմության առիթ կտա, եւ հնարավոր է` ամուսնությունը կործանվի: Եթե հարգում ես դիմացինիդ զգացմունքները, սիրում ես նրան, ուզում ես նրա կողքին լինել, բնականաբար, պետք է զիջես:

Պահքի իմաստն ուտել կամ չուտելը չէ, աղոթել կամ չաղոթելը չէ, այլ ամբողջությամբ մաքրվելն ու Աստծո առջեւ շիտակ հոգով եւ սրտով կանգնելն է: Այն պահելը պարտադիր չէ բոլորի համար. մարդն ինքն է որոշում եւ ընտրություն կատարում:

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյան.

Սեռական կյանքի տեւական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե´ սեռական, թե´ ընդհանուր առողջության վրա: Սեռահասունության շրջանում յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռական ակտիվության իր անհատական ռիթմը, եւ երբ այն ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում են հարկադրական սեռական ժուժկալության տարբեր դրսեւորումներ:

Կախված տարիքից, խառնվածքից եւ սեռական ցանկության ուժգնությունից` այդ դրսեւորումների արտահայտվածությունը եւ սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել: Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսեւորվում է նեւրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սեւեռումով եւ այլն:

Սեռական ժուժկալության դրսեւորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ եւ տարեցները սեռական ձեռնպահությունը թեթեւ են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթեւացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսեւորումները:

Սովորաբար սեռական կյանքը բնականոն է դառնում սեռական ակտիվության եւ ռեժիմի բավարար մակարդակի հաստատումով, հիմնականում` ամուսնությամբ: Հաճախ սեռական երկարատեւ ժուժկալությունից սեռական կարողությունը նվազում է, եւ սեռական կյանքը վերսկսելու դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում արագ` հատկապես միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Այս առումով հետագա խնդիրներից խուսափելու համար բժշկական տեսակետից առավել նպատակահարմար է ընտրել չարյաց փոքրագույնը, այսինքն՝ ամբողջովին հրաժարվելու փոխարեն սեռական կենսակերպը հարաբերականորեն պասիվացնել՝ այն հնարավորինս հասցնելով նվազագույնի:

ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբան Նելլի Արոնյան.

Շատ հարցերում կրոնական եւ հոգեբանական մոտեցումները հակասում են իրար, որովհետեւ հոգեբանության մեջ դոգմաներ չկան, եւ միշտ հարցականի տեղ կա այն առումով, որ մարդ ինքը պետք է մտածի: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է որոշակի զսպվածություն մտցնել հաճույքների մեջ: Պահքը շատ լավ շրջան է հոգեւոր արժեքների մասին մտածելու համար, որպեսզի հասկանաս, թե որոնք են այն շատ կարեւոր հաճույքները, առանց որոնց չես կարող ապրել, եւ վերանայես դրանք:

Խնդիր է, երբ հաճույքների մեջ ամենամեծ տեղը գրավող սեքսը սկսում է ծայրահեղ կարեւորություն ունենալ մարդու համար, եւ նրա մտքերն ու էներգիան ուղղվում են միայն դրան: Սուբլիմացիան սեռական էներգիան ստեղծագործական հիմքի վրա դնելն է. մարդու սեռական միտումները քչանում են, երբ նա իր ամբողջ էներգիան օգտագործում է արարելու համար:

Պահքի ընթացքում մարդը հնարավորություն ունի զսպել բոլոր ցանկությունները, այդ թվում` սեռական հարաբերություններ ունենալը, սակայն պետք չէ ծայրահեղությունների դիմել` ընդհանրապես հրաժարվելով դրանից: Խորհուրդ կտամ Մեծ Պահքի շրջանն օգտագործել հասկանալու համար, թե ուր են տանում ձեր ցանկությունները:

«Երկար ժամանակ իրարից հեռու մի մնացեք»

Այս հրապարակումն ամփոփում ենք Նոր Կտակարանում Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղված առաջին նամակից հետեւյալ հատվածով. «Որպեսզի պոռնկության մեջ չընկնեք, ամեն մարդ թող իր կինն ունենա եւ ամեն կին՝ իր ամուսինը, որպեսզի կնոջ կարիքներն ամուսինը գոհացնի եւ ամուսնու կարիքները՝ կինը, որովհետեւ կինը չէ իր մարմնի տերը, այլ` ամուսինը. ոչ էլ ամուսինն է իր մարմնի տերը, այլ` կինը: Երկար ժամանակ իրարից հեռու մի մնացեք: Եթե ուզում եք աղոթքի նվիրվել, կարող եք փոխադարձ համաձայնությամբ միառժամանակ հեռու մնալ իրարից, բայց հետո վերադարձեք ձեր կենակցությանը, որպեսզի չլինի թե Սատանան ձեզ փորձության մղի՝ ձեր անժուժկալությունից օգտվելով»:

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել
Ամենադիտված