Հանդիպում Ռուսաստանում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:
Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան