Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան 

Համագործակցության նոր հեռանկարներ

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Եվրասիական մեծ համալսարանական համալիր» կազմակերպության նախագահ, ՌԴ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Մ. Ֆյոդորովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, հավատարմագրման գործընթացների տեսանկյունից:

Արմեն Աշոտյանը ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին երկիրն է, որն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը. վերջինս, ըստ նախարարի, ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև յուրօրինակ արձանագրում, որ եվրոպացի գործընկերները գնահատում են վերջին տարիներին Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները:

Մ. Ֆյոդորովն իր հերթին նշել է, որ ներկա դարաշրջանում զարգացման ժամանակակից տենդենցները պահանջում են եվրասիական տարածքում կրթության և գիտության ոլորտում ինտեգրման գործընթացների արագացում: Այդ համատեքստում, ըստ ռեկտորի, համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են դիտարկվում նորարարական-կրթական միավորումները, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես գիտակրթական հաստատությունները, այնպես էլ բիզնեսի, իշխանության և քաղաքացիական ինստիտուտները: Մ. Ֆյոդորովը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նորարարական ֆորում, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի բուհերը: Ֆորումի ընթացքում անդրադարձ կլինի կրթական համագործակցությանը՝ հիմնված նորարարական մոդելի վրա, որն այսօր ամբողջ աշխարհում, ըստ ռեկտորի, դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր: Ռեկտորը նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել է մասնակցելու Եկատերինբուրգում և Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական երիտասարդական 4-րդ ֆորումին. վերջինս միջազգային երիտասարդական շարժում է, որում ներգրավված է աշխարհի շուրջ 100 երկիր: Ֆորումին մասնակցում են նաև ՀՀ բուհերը, իսկ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում գործում է նաև ֆորումի ներկայացուցչություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրասիական միասնական կրթական տարածքի ստեղծման խնդրին: Նախարար Արմեն Աշոտյանը, նշելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավածությունն ինչպես եվրոպական միասնական, այնպես էլ ԱՊՀ կրթական տարածքներին, ընդգծել է, որ վերջինիս իրականություն դառնալու պարագայում այն իր մեջ նոր բովանդակություն, նոր գաղափար, նոր հեռանկար պետք է պարունակի:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում որակավորումների ճանաչման, իննովացիոն համակարգերի և հեռավար կրթության հետ կապված այլ խնդիրներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել
Ամենադիտված