Վերջապես Այվազյանական փառատոնը կմեկնարկի
Գիտություն և Մշակույթ
«Աղասի Այվազյան» հիմնադրամը կազմակերպում է «Այվազյանական թատերական II փառատոնը», որը նպատակ ունի Աղասի Այվազյանի դրամատուրգիան տարածելու, հայ հանդիսատեսին ներկայացնելու: Սա «Աղասի Այվազյան» հիմնադրամի կողմից կազմակերպվելիք երկրորդ թատերական փառատոնն է, որը նախատեսվում է 2013 թվականի մայիսի 3–ից 13-ը: Այս մասին Lurer.com-ին տեղեկացնում են փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փառատոնի ժյուրին բաղկացած է. նախագահ՝ Լևոն Մութաֆյան, անդամներ՝ Կարինե Խոդիկյան, Անի Փաշայան, Մարիաննա Մխիթարյան, Ալիս Հովհաննիսյան, Սոնա Մելոյան, Գոռ Մարգարյան: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրի տիկին Գրետա Վերդիյանը, Փառատոնի պրոդյուսերն է Նարեկ Արշակյանը:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակութի նախարարության, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)