Նորահարս Արփինե Իսրայելյանը և նշանադրված Սամվել Թոփալյանը՝ սիրո տոները և Տյառնընդառաջը տոնելու մասին
Հասարակություն
Դերասան, այժմ նաև «Առավոտ լուսո» նախագծի հաղորդավարներից Սամվել Թոփալյանը 2012 թվականին հասցրեց նշանադրվել իր սիրելիի՝ Սոնայի հետ:
Lurer.com-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ թեև նշանվածները՝ այդ թվում իրենք, Տյառնընդառաջը չեն նշում, ամեն դեպքում ուղղակի տոնի խորհրդանիշերից մեկի՝ խարույկի վրայով հասցրել են թռնել:
-Սիմվոլիկ նշել ենք, կրակի վրայով թռել ենք: Իսկ եկեղեցի չենք հասցրել գնալ. աշխատանքը թույլ չի տվել:
-Իսկ սիրո տոներից նշե՞լ եք Սուրբ Սարգիսը, և ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը:
-Չեմ կենտրոնանում կոնկրետ օրերի վրա: Ինձ համար բոլոր օրերն ու րոպեներն էլ սիրելիիս հետ սիրո տոներ են: Սակայն այդ օրերին իհարկե ինչ-որ բան կազմակերպում ենք, Սուրբ Սարգիսը այս տարի չհասցրինք նշել զբաղվածության պատճառով, իսկ վաղը ինչ-որ կերպ կնշենք Սրբ. Վալենտինի օրը: Ես ավելի կողմնակից եմ էքսպրոմտ բաների. նախապես պլանավորած, ծրագրած բաներ չեմ սիրում:
-Ձեր զույգից ո՞վ է ավելի նախաձեռնող անակնկալների հարցում:
-Երևի Սոնան…(ժպտում է) :
-Սամվել, սիրո խոստովանության հարցում ապավինում եք խոսքերի՞ն, թե՞ արարքներին:
-Քանի որ շատ անձնական հարց է, թող մնա դա մեր երկուսի գաղտնիքը:
Նույն հեռուստահաղորդման հաղորդավարուհիներից Արփինե Իսրայելյանը, ում հեռուստադիտողը հասցրել է ճանաչել նաև նրա իսկական՝ դերասանուհու մասնագիտության մեջ, 2012 թվականին համալրեց նորահարսների շարքը։ Նա այսօր ամուսնու հետ, պարզվեց, ոչ միայն նշել է Տյառնընդառաջը, այլև...
-Այս օրը բացի նրանից, որ մեր առաջին Տյառնընդառաջն էր, ես և ամուսինս ԶԱԳՍ-ով օրինականացրինք մեր հարաբերությունները: Թեև այսօր եկեղեցի չենք գնացել, բայց ավանդույթը անպայման պահպանելով՝ երեկոյան խարույկ վառեցինք, և թռանք վրայով:
Իսկ վաղը նաև եկեղեցի կայցելենք՝ լրացնելով այսօրվա բացը:
Իսկ ինչ վերաբերում է սիրո երկու տոներին, Արփինեն նշեց, որ թեև ընդունում է միայն Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սահմանված Սուրբ Սարգսի տոնը, բայց առիթը բաց չեն թողնում սիրո տոները նշելու:
-Միանշանակ ընդունում եմ Սուրբ Սարգսի տոնը, սակայն քանի որ ընդհանուր առմամբ Վալենտինն էլ բարի տոն է, հաճելի է, երբ սիրո տոները տարվա մեջ շատ են լինում: Այս պահին արդեն նշում ենք Տյառնընդառաջի տոնը, իսկ վաղվա համար դեռ ծրագրված հատուկ պլաններ չունենք. այդուամենայնիվ, ինչ-որ բան հաստատ կմտածենք ու կնշենք:
-Իսկ Ձեր նորաստեղծ ընտանիքում ո՞վ է ավելի նախաձեռնող:
-Անակնկալների առումով ես եմ ավելի նախաձեռնող: Հետաքրքիր «սյուրպրիզների» կողմնակից եմ: Սակայն ամուսինս էլ փորձում է հետ չմնալ (ծիծաղում է):
-Արփինե, սիրո խոստովանության հարցում շռայլ եք բառերի՞ մեջ, թե՞ նախընտրում եք Ձեր սերը այլ կերպ արտահայտել:
-Կարևոր չէ, թե ինչով կարտահայտվի սերը: Կարևորը այդ ամեն ինչը վերաբերմունքից զգալն է: Պարտադիր չէ ինչ-որ կերպ այն արտահայտել:
Lurer.com-ը շնորհավորում է բոլոր նորապսակներին Տյառնընդառաջ տոնի առթիվ:
Նարինե Բաբաջանյան
{gallery}693{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը