«Հրապարակ». Վարդան Սեդրակյանի շրջապատը
Հայկական Մամուլ
Ըստ «Հրապարակի»՝ պարզվում է՝ ոչ միայն նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է բավականին օդիոզ ֆիգուր, այլև նրա հետ
«փոխկապակցված» անձինք՝ «Միտք» կենտրոնի երբեմնի ներկայացուցիչ Էդգար Հելհելյանը, որն էլ իր հերթին «փոխկապակցված» է եղել ԱՊՀ երիտասարդական խորիրդի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ: Վերջինս ժամանակին մեզանում մեծ աղմուկ հանած պուտինյան ակումբների ճարտարապետն էր, թե ինչ եղան այդ ակումբնեբը, ոչ մեկին հայտնի չէ, սակայն այն ժամանակ երիտասարդներին պուտինյան
գաղափարներն ու թեզերն էին ուսուցանում: Նիկողոսյանը համարվում է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի «լյուբիմչիկը», դեսպանատանն ասում են՝ Նիկողոսյանը «օսոբո պրիբլիժյոննո կ իմպերատորու», ասել է թե՝ Կրեմլին մոտ կանգնած անձնավորություն է. նա է Կրեմլին տեղեկացնում, թե Հայաստանում ինչ հսկայական գաղափարական աշխատանք են իրականացնում ռուսական «գիծը» պահպանելու համար: Ի դեպ, վերջինս ժամանակ առաջ հայաստանյան մոտ 12 կայքերի «կուրատորն» էր, վարում էր դիվանագիտական համարներով «էս կլասի» «Մերսեդես», որի վրա տեղափոխել էր իր «Զի կլասի» «Մերսեդեսի» 0410-02 դիվանագիտական համարները, որոնք տրվում են դեսպանատան «տեխնիկական» աշխատողներին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը