«Հրապարակ». ՀԱԿ քաղխորհրդի նիստը բոյկոտել են
Հայկական Մամուլ
Երեկ ՀԱԿ հերթական քաղխորհրդի նիստը, ըստ «Հրապարակին» հասած լուրերի, չի կայացել: Չնայած ՀԱԿ-ը նիստի վերաբերյալ
հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե նիստում քննարկվել են Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ ազգային կոնգրես դաշինքի գոիծունեության հետ կապված հարցեր:
«Որոշվել է նաև վերսկսել ՀԱԿ քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո»,- ասվում էր հաղորդագրությունում: Սակայն երեկ թերթը տեղեկացավ, որ ՀԱԿ մաս կազմող գրեթե բոլոր
կուսակցությունների ներկայացուցիչները չեն գնացել նիստին, և քվորում հնարավոր չի եղել ապահովել: Ըստ ՀԱԿ կանոնակարգի, քվորում ապահովելու համար նիստին պետք է մասնակցի առնվազն ութ անդամ, այսինքն՝ 14 կուսակցությունների առնվազն կեսի ներկայացուցիչները,
պլյուս նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Եվ քանի որ ՀԱԿ-ը կուսակցականացնելու գաղափարին մաս կազմող կուսակցություններից ընդամենը 3-ն էին կողմ աիտահայտվել, ուստի բնական է նաև երեկվա նիստի բոյկոտը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը