«Ժողովուրդ». Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն. Հայրիկյանի գործով ձերբակալվածի զոքանչ
Հայկական Մամուլ
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի և Խաչատուր
Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում: Խաչատուր Պողոսյանի զոքանչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե
մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարևանն է:
«Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում և Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո՛, Խաչիկը ամեն
ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,-ասաց ձերբակալվածի զոքանչը:
Վարդան Սեդրակյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այդ խոսքերը: «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը