«ՀԺ». Վարդան Ղուկասյանը քրգործում որևէ կարգավիճակ կստանա՞
Հայկական Մամուլ
Դեռևս 2012-ի հոկտեմբերի 16-ին Գյումրիի քաղաքապետարանում կատարված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում, վատնում) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, մի խումբ անձանց ներգրավմամբ չարաշահումներ, խոշոր չափերի յուրացում): Այս մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Այդ քրգործի շրջանակներում նախաքննություն է կատարվել և նախաքննության ընթացքում ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումների արդյունքներն ուղարկվել են ոստիկանություն: Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- փոխանցել է վարչության աշխատակիցը:
Ըստ «ՀԺ» աղբյուրների, այս գործի շրջանակներում Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել: Արդյո՞ք նա քրգործում որևէ կարգավիճակ կստանա, թե կհամալրի այն նախկին պաշտոնյաների շարքը, ովքեր նմանատիպ հոդվածներով քրգործերով, նույնիսկ, որպես վկա չեն անցնում, ցույց կտա ժամանակը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը