«ՀԺ». Կատարենք մեր կուսակցական պարտքը. «ամեն մեկս մեր հարևանին, բարեկամին, մտերիմին հորդորենք»
Հայկական Մամուլ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, որ անցյալ ուրբաթ համայնքի թիվ 191 դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպմանը ընտրություններին մասնակցելու կոչեր էր արել, դժկամությամբ պատասխանել է «Հայկական ժամանակի» թղթակցի մի քանի հարցերին: «Պարոն Օհանյան, դուք գիտե՞ք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21 հոդվածով, նախընտրական քարոզչության ընթացքում պետական
ծառայողին արգելվում է անհավասար պայմաններ ստեղծել, կողմնակալություն ցուցաբերել և ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործել»՝ հարցին Օհանյանը պատասխանել է. «Տնօրենը կոլեկտիվի ժողով է հրավիրել, որին ես մասնակցել եմ և հորդորել, որ մասնակցեն ընտրություններին, էդքանը, ես զբաղված եմ, կներեք»:
Թերթի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե թաղապետ Օհանյանի կարծիքով՝ իր ջանքերի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում քանի՞ տոկոսի կհասնի ընտրությունների մասնակցությունը, ինչը, ինչպես ինքն է խոստովանել 191 դպրոցում, համաձայն հարցումների՝ 30 տոկոս է ընդամենը: Հարցը թաղապետին ոգևորել է, նա անմիջապես մտել է դերի մեջ. «Դե, եթե ամեն մեկս մեր հարևանին, բարեկամին, մտերիմին հորդորենք, որ մասնակցեն... ես չեմ էլ կարծում, որ քիչ է լինելու, բայց մեր կուսակցական պարտքը կատարենք»: Այլ հարցերի թաղապետը չի պատասխանել և անջատել է հեռախոսը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը