«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավորն ակտիվացել է
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզ կատարած այցից հետո Արթիկում կրկին ակտիվացել է Աժ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը:
Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում տարածաշրջանի ազդեցիկ մարդկանց հետ և կոչ անում ընտրել Ս. Սարգսյանին: Ի դեպ, վերջերս նրա եղբայրը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, նշանակվել է «Հայռուսգազարդ»-ի Արթիկի մասնաճյուղի տնօրեն, իսկ մյուս եղբայրը՝ Մանվել Վարագյանը, զբաղեցնում է Արթիկի «Ջրմուղ»-ի պետի պաշտոնը:
Երեկ թերթը փորձեց զրուցել Մխիթար Վարագյանի հետ՝ պարզելու, թե ինչու է պատգամավոր չդառնալուց հետո շարունակում աշխատել Սերժ Սարգսյանի համար: Սակայն նա ասաց, թե միջոցառման է և հարցերին չի կարող պատասխանել:
Հիշեցնենք, որ Վարագյանը 2012թ. Աժ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որից հետո «անհետացավ» քաղաքական ասպարեզից, ասում են՝ անգամ նեղացել էր ՀՀԿ-ից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը