Ճակատամարտ Հալեպի միջազգային օդանավակայանի համար
Մերձավոր Արևելք
Սիրիայում ապստամբները Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայք են տեղափոխել գրաված տանկեր, ականանետներ և ինքնաշեն հրթիռներ: Նրանք վերահսկում են օդանավակայանի մոտակայքում գտնվող երկաթուղին:
Օդանավակայանի զավթումը կարող է դառնալ ապստամբների ամենանշանակալից հաղթանակը Բաշար ալ Ասադի դեմ քաղաքացիական պատերազմում:
Հալեպի Հեղափոխական խորհրդի խոսնակ Աբու Ֆիրասը հայտարարել է. «Մարտի ընթացքը պայմանավորված կլինի զինյալների՝ օդանավակայանն արգելափակելու և արտաքին աշխարհից կտրելու ունակությունից: Քաղաքացիական օդանավակայանի վերահսկումը կնշանակի, որ ռեժիմն այլևս ի վիճակի չէ օգնություն և զինամթերք տրամադրել Հալեպում մնացած մասերին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ