Ճապոնիան նշում է տղամարդու ներքանզգեստի տոնը (տեսանյութ)
Աշխարհ
Մինչ ողջ աշխարհը փետրվարի 14-ին զբաղված է սիրահարների Սուրբ Վալենտինի տոնը նշելով՝ Ճապոնիան սիրո տոնի հետ մեկտեղ նշում է նաև տղամարդու ներքնազգեստի տոնը: Սամուրայների ժամանակներից հայտնի դարձած անդրավարտիքներով այսօր հարյուրավոր ճապոնացի տղամարդիկ վազք են կատարել ձմեռային եղանակային պայմաններում. գրում է RocketNews24-ը:
Տղամարդու անդրավարտիքը, որը կոչվում է «ֆունդոսի» և իրենցի ներկայացնում է ոտքերի արանքով անցնող երկար կտոր, որը փաթաթվում է մեջքին և ամրանում հետնամասից: Հնագիտական պեղումները ապացուցել են, որ ֆունդոսին ճապոնացիները կրում էին դեռևս նախապատմական ժամանակներում. ընդ որում, նախքան Ճապոնիայի եվրոպականացումը դրանք ակտուալ էին բոլոր խավի մարդկանց համար: Ժամանակակից անդրավարտիքները վերջնականապես դուրս մղեցին ֆունդոսին ճապոնացիների կենցաղից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ֆունդոսի անդրավարտիքի տարատեսակներից մեկն էլ հանդիսանում է հագուստը, որը այսօր կրում են սումոիստները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)