«Հայ-ռուսական համագործակցություն»-ն իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի գրող Այլիսլիին
Գիտություն և Մշակույթ
«Հայ-ռուսական համագործակցություն»-ն իր համերաշխությունն է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին: Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալության հատուկ թղթակիցը Մոսկվայից, այդ մասին երեկ երեկոյան Մոսկվայում Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է «Հայ-ռուսական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը: Նավոյանը կազմակերպության անունից շնորհակալություն է հայտնել Այլիսլիին իր ունեցած արդար դիրքորոշման համար: «Ողջ համագործակցությունը համերաշխ է ձեր հետ»,-հայտարարել է Նավոյանը:
Аргументы и факты թերթի մամլո կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ռուս գրող և դրամատուրգ Կիմ Բակշին անցկացրել է իր «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչները:
Կիմ Բակշին հայտարարել է, որ Աքրամ Այլիսլին դիմել է ռուս գրողներին օգնության խնդրանքով, և իրենք պատրաստ են ցուցաբերելու ցանկացած տիպի հնարավոր օգնություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)