Կարմիր գորգ եւ կարմիր զգեստ. Լիլուն ներկայացրել է իր «Քեզ» CD-ն
Հասարակություն
Այսօր՝ Սուրբ Վալենտինի օրը, Լիլուն ներկայացրել է իր նոր՝ «Քեզ» կոչվող ձայնասկավառակը: Շնորհանդեսին երգչուհին երկրպագուների եւ ընկերների համար մակագրել է իր թվով երրորդ CD-ի առաջին օրինակները, նրանցից էլ ստացել գեղեցիկ ծաղիկներ ու հուշանվերներ:
“Jose” ակումբում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել երգիչներ Մհերը, Նիկ Էգիբյանը, Վարդան Բադալյանը, «Արմենոիդս» խմբի հիմնադիր, սերիալային դերասան Էդգար Ռոստոմյանը' կնոջ' մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ, դիզայներներ Գեորգի Հարությունյանը, Արամ Նիկոլյանը եւ ուրիշներ:
«Այս ձայնասկավառակս տարբերվում է նախորդներից իր պրոֆեսիոնալիզմով: Տարեցտարի ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում՝ էլ ավելի լավ երգեր մատուցելու երկրպագուներիս: Կարծում եմ' ալբոմս հաջողված է: Այն հասցեագրված է յուրաքանչյուր երկրպագուիս»,-BRAVO.am-ին ասել է Լիլուն:
«Քեզ» CD-ում ներառված է 10-ը երգ: Երգչուհին համագործակցել է երաժիշտ, գործիքավորող Նիկ Էգիբյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել է՝ Լիլուին մեծ հաջողություններ է ցանկանում.«Շատ սիրում ու հարգում եմ իրեն: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր ու կոմերցիոն ձայնասկավառակ է ստացվել՝ որոշակի հայկական ուղղվածությամբ: 8 երգի գործիքավորումը ես եմ արել:»
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն էլ է կարծիք հայտնել Լիլուի մասին.«Ինձ համար նա առանձնանում է թե′ յուրահատուկ ոճով, թե′ երգացանկով: Եզակի երգչուհիներից է, ով համարձակ է եւ չի վախենում նոր բան անելուց: Ցանկանում եմ իրեն միշտ այսպես տարբերվող տեսնել: Մաղթում եմ մեծ լսարան, հետաքրքիր գործեր ու շարունակել չվախենալ տարբերվելուց»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը