Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան 

Արամե և Աննա. «Մենք իրար զգում ենք»

Հասարակություն

Արամեի և Աննա Թովմասյանի սիրո պատմությամբ շատերն են հետաքրքրված: Որոշակի ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը չթաքցրեց, որ միասին է, սակայն նրանց սիրո պատմությունն այդպես էլ գաղտնի էր պահվում: Ամանորին լրացել է նրանց ընկերության երկու տարին: Ներկայացնում ենք սիրածդ ամսագրին՝ «Ե՞ս Yes!»-ին, վստահած Արամեի և Աննայի բացառիկ հարցազրույցը:
Զույգին հյուրընկալեցինք մեր խմբագրությունում, նրանք մեկը մյուսին լրացնելով, երբեմն էլ հումորով ներկայացրին իրենց սիրո պատմությունը:

- Երկար ժամանակ լռում էիք ձեր հարաբերությունների մասին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
Արամե - Ես չէի ցանկանում խոսել: Հիմա կարող եմ վստահ ու հանգիստ խոսել այդ մասին ու պատասխանատվություն վերցնել ինձ վրա, որ միասին ենք: Երբ ինչ-որ բան նոր է սկսվում, չես կարող բարձրաձայնել այդ մասին: Ես սիրում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին լինի:
- Ըստ շրջանառվող լուրերի՝ վաղուց եք ծանոթ: Իրականում ինչպե՞ս եք ծանոթացել:
Արամե - Վաղուց. Ռոստովում մենք մի խմբում ենք երգել: Այն ժամանակ Աննան եկավ, «ծիկ» արեց ու գնաց :) Ես հիշում էի, որ էդպիսի մարդ է եղել խմբում (բայց միայն իրեն չէի հիշում, մի քանի աղջիկներ էլ կային մեր խմբում, բոլորին էլ հիշում էի :)) Երեք-չորս տարի առաջ Աննան համերգիս եկավ, ծաղիկ նվիրեց ինձ ու հարցրեց՝ հիշո՞ւմ ես ինձ: Ես հիշեցի և ասացի՝ ոնց ես մեծացել, սիրունացել… Հետո էլի «կորցրինք» իրար, ոչ մի կապ չունեինք: Օրերից մի օր՝ կրկին համերգներից մեկին, հանդիպեցինք. այս անգամ արդեն ես «ցեցոտվեցի» :), փնտրեցի ու քրոջս միջոցով գտա նրան: Քանի որ գրանցված չէի սոցցանցերում, իրենք էին շփվում, գրում իրար, մի օր էլ ասացի՝ համարը վերցրու, զանգեմ, մի քիչ խաբեմ :)
Զանգահարեցի՝ Աննան պատրաստվում էր երգ ձայնագրել, ասացի, որ ամեն ինչով կօգնեմ իրեն, բայց՝ սուտ :) Սկսեցինք ավելի հաճախ շփվել ու օրերից մի օր ասացի, որ այս ամենը պատահական չէր: Չնայած արդեն իր համար էլ էր պարզ ու եթե ես չասեի, հաստատ ինքն էր ասելու :) (երկուսն էլ ծիծաղեցին, բայց Արամեն նաև հավելեց, որ կատակում է- հեղ.):
- Սիրո խոստովանություն եղե՞լ է:
Արամե - Հա, բայց շատ պատահական: Ես երբևէ ոչ ոքի սիրո խոստովանություն չեմ արել: Աննան առաջին աղջիկն է, ում ես առաջարկություն եմ արել: Ամեն ինչ շատ պարզ ստացվեց, հիմա արդեն այդ սիրո խոստովանություններն օրը հազար հինգ հարուր անգամ են լինում:

- Աննա, հեշտությա՞մբ Արամեին «ԱՅՈ» ասացիր:
Արամե - Իհարկե (երկուսն էլ ծիծաղում են- հեղ.)
Աննա - Էնպես է ստացվել, որ ոչ ես եմ «այո» ասել, ոչ ինքը: Ամեն ինչ իր հունով էր ընթանում:
- Այսինքն՝ հարաբերությունները հասել էին այն կետին, որ սիրո խոստովանությամբ, թե առանց դրա, ամեն ինչ պա՞րզ էր:
Արամե - Մենք ուղղակի պետք է հանդիպեինք, այդքան բան: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ:
- Աննա, մինչ ծանոթությունը հետևո՞ւմ էիր Արամեի գործունեությանը: Երբևէ մտածե՞լ ես, որ նա քո կեսն է:
Աննա - Չէի հետևում, ինձ ընկերուհիներս էին հրավիրել այն համերգին, որին հանդիպեցինք: Պատահական իմացա, որ Արամեն ելույթ է ունենալու: Ինը-տասը տարի էր՝ չէինք տեսել միմյանց. շատ ուրախացա և հպարտացա, որ ինքն այդպիսի հաջողությունների է հասել: Միանգամից զանգահարեցի մայրիկիս, ով այդ պահին մոտակայքում էր, ասացի՝ մամա, Արամեն ելույթ է ունենում, ծաղիկ բեր… Մայրիկս ծաղկեփունջ բերեց, ես էլ նվիրեցի Արամեին :) (ի դեպ, այս մասին Արամեն էլ հարցազրույցի ժամամակ իմացավ :) -հեղ.):
- Իսկ այդ հանդիպումից հետո հետևե՞լ ես իր գործունեությանը:
Աննա - Էնպես չի եղել, որ հետևել եմ իր գործունեությանը. մորաքույրս էր իրեն շատ սիրում :) Երբ մենք Ռուսաստանում էինք ապրում, մի անգամ հայկական ալիքներից մեկով Արամեի երգն էր՝ «100 տարին», ես էլ խոհանոցում էի, մորաքույրս ձայն տվեց, թե՝ տես ինչ լավ տղա է, ոնց է երգում, Ռոստովից է գնացել Երևան: Նայեցի՝ շատ ծանոթ էր թվում, բայց սկզբում չիմացա, որ ինքն է: Հետո ուղեղիս հասավ, որ դա Արամեն էր, ում հետ տարիներ առաջ երգել եմ :)
- Այն ժամանակ մտածո՞ւմ էիր, որ գուցե Ձեր ճանապարհները նորից խաչվեն:
Աննա - Չէէէ:
- Ձեր հարաբերությունների մասին մեկ տարի է, ինչ խոսվում է: Որքա՞ն ժամանակ է՝ միասին եք:
Արամե - Երկու տարին Նոր տարուն է լրացել: Նոր տարուն մենք արդեն իրար շնորհավորում էինք, անկեղծանում :)
- Ո՞րն էր քո առաջին նվերն Աննային:
Արամե - Առաջինը Նոր տարվա նվերն էր, երբ մեքենայով գնում էինք, ասացի՝ բացիր այդ դարակը (բարդաչոկը), էդտեղ բան կա, վերցրու: Ասաց ի՞նչ է, ասացի՝ էդ քեզ. օծանելիք էր :) Շատ ուրախացավ ու երբ ինձ համբուրեց՝ թուշս (այս բառը երկուսով միաժամանակ ասացին- հեղ.), ինձ համար դա շատ անսպասելի էր, մինչև հիմա հիշում եմ այդ պահն ու տպավորությունը:
- Աննա, իսկ քո առաջին նվերն ի՞նչ է եղել և ե՞րբ:
Աննա - Փետրվարի 14-ին փափուկ խաղալիք՝ արջուկ էի նվիրել, շատ ջղայնացավ ինձ վրա (ծիծաղում են-հեղ.):
Արամե - Բայց մինչև հիմա մահճակալիս կողքին դրված է:
- Արամե, շատ աղջիկներ էին երազում հայտնվել կողքիդ: Ինչո՞վ Աննան գրավեց ուշադրությունդ:
Աննա - Ինձ էլ է հետաքրքիր :)
Արամե - Երբ ինձ հարցնում էին՝ ինչպիսի՞ աղջիկ պետք է լինի կողքիդ, միշտ պատասխանում էի, որ ինձ մոտ տպավորություն է, որ ես իրեն տեսնելու եմ ու ճանաչեմ: Ես իրեն տեսա ու ճանաչեցի: Չեմ կարող հստակ ասել՝ ինչ և ինչպես գրավեց, ես սիրահարվեցի Աննային և վերջ: Չեմ կարող ասել՝ ինչու, միաժամանակ կարող եմ հազարավոր «պատճառներ» ասել:

- Ի՞նչը քեզ ստիպեց փնտրել նրան:
Արամե - Սիրտս ուրիշ կերպ էր խփում, այդ զգացմունքն ինձ մոտ շատ վաղուց չէր եղել:
Աննա - Եղե՞լ էր (կատակով զայրացավ Աննան-հեղ.):
Արամե - Բնականաբար, ամեն մարդ կյանքի ընթացքում սիրահարվում է և ինչ-որ բան փոխվում է՝ լինի փոքր, թե մեծ տարիքում:
Սակայն այդ զգացողությունը, որ հասուն տարիքում ամեն վայրկյան ուզում ես հնարավորինս շուտ հանդիպել այդ մարդուն և ասել սրտիդ խոսքերը, ինձ ստիպեց նույնիսկ բնավորությանս դեմ գնալ: Երբեք առաջին քայլը ես չեմ արել, միշտ ամաչել եմ, քաշվել, բայց այս անգամ աչքերս փակեցի ու գնացի առաջ՝ նախապես իմանալով, որ լինելու է էնպես, ինչպես հիմա է:
- Աննա, Արամեի երկրպագուհիների խեթ-խեթ հայացքները զգացե՞լ ես քեզ վրա :)
Աննա - Այո, բայց ոչ միայն դա, նաև բարի հայացքներն եմ զգացել:
Արամե - Իմ երկրպագուներն Աննային սիրում են: Անկեղծ ասած, դա ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր: Այս տարիների ընթացքում միշտ շատ բացասական կարծիքներ եմ լսել նրանց մասին, ում հետ փորձել են կապել ինձ, բայց Աննային սիրեցին, նույնիսկ մեկ-մեկ ավելի շատ ուզում են Աննայի հետ հանդիպել, քան իմ:) Աննան ոչինչ չանելով ունեցավ երկրպագուների մեծ բանակ, ոչ թե մեզ պես' տարիներով աշխատում ենք (երկուսն էլ սկսեցին ծիծաղել):
Աննա - Բաաա՜, սովորի :)
- Արամե, նախորդ տարի մենահամերգդ մեծ աղմուկ բարձրացրեց: Կարծիք կա, որ Աննայի հայտնվելուց հետո երկրպագուներիդ բանակը նվազել է: Այնուամենայնիվ, նրանք մեզ մշտապես դիմում են՝ խնդրելով անդրադառնալ քո և Աննայի սիրո պատմությանը: Ի՞նչ ես կարծում, երկրպագուներիդ թիվն իրոք նվազե՞լ է:
Արամե - Ընդհանրապես չեմ զգում. եթե նույնիսկ բանակը նվազի, պատճառն Աննան չի լինի: Ես պատճառն իմ մեջ կփնտրեմ, որովհետև միակ պատճառը ես կարող եմ լինել, եթե ինչ-որ բանով չգոհացնեմ և հետաքրքիր չլինեմ: Ինձ համար շատ հաճելի և զարմանալի է, որ Աննային իսկապես սիրում են: Ինչ վերաբերում է մենահամերգին՝ դա ընդամենը մի քանի հոգու անպարտաճանաչ աշխատանքի պատճառով էր: Կլինի ժամանակ, կլինի ևս մի մենահամերգ, որը շատ յուղոտ կետ կդնի այդ պատմության վրա ու կապացուցվի, որ ոչինչ չի փոխվել:
- Ի դեպ, Աննան մի երգ ձայնագրեց և վերջ: Թույլ չե՞ս տալիս, որ երգի:
Արամե - Խնդիրն այն չէ, որ թույլ չեմ տալիս: Եթե զգամ, որ դրա կարիքը շատ կա, ինձ համար մեծ պատմություն չէ ստեղծել երգ, տեսահոլովակ… Գուցե շուտով մի բան անենք, բայց ինքը գիտի իմ կարծիքը: Հարցն այն չէ, որ ես վատ եմ վերաբերվում դրան, չեմ ուզում վիրավորել մեր երգչուհիներին, ուղղակի չեմ կարծում, որ մեր դեպքում դրա կարիքը կա: Եթե Աննայի ցանկությունը շատ մեծ է, չի նշանակում, որ պետք է դա անել (ծիծաղում են,- հեղ.): Երբ պահը հասունանա, մի գեղեցիկ բան կստեղծենք:
- Շատերը սպասում են Ձեր զուգերգին: Նախատեսո՞ւմ եք միասին երգել:
Արամե - Չէ, որովհետև շատ «բանալնի» է… Եթե միասին ենք, երկուսս էլ երգում ենք, ուրեմն պիտի զուգերգ ունենանք: Ես չեմ ուզում այդպես լինի: Աննան թող առանձին անհատականություն լինի, ես՝ առանձին: Միգուցե երբևէ դա լինի, բայց մոտ ապագայում չենք ծրագրում:
- Առհասարակ խի՞ստ ես:
Արամե - Այո:
- Ո՞ր հարցերում:
Արամե - Ցանկացած:

- «Փորձության» հարցերում Արամեն նշեց, որ իր խստությունն է քեզ նյարդայնացնում: Հե՞շտ ես հարմարվում:
Աննա - Նյարդայնացնելը կոպիտ է ասված, քանի որ երբ մարդուն սիրում ես, ինքնըստինքյան հարմարվում ես:
Արամե - Մերսի :) Տպավորություն է, որ ես գել ու գազան եմ, դու էլ ինձ հարմարվում ես:
Աննա - Բայց, դու էիր դա նշել :)
- Խանդը ձեր հարաբերութուններում ի՞նչ տեղ է գրավում:
Արամե - Համարյա առաջին հորիզոնականներում է (ծիծաղում է- հեղ.): Ես խանդոտ եմ, ինձ առիթ պետք չէ տալ, որ խանդեմ, ես կարող եմ առանց առիթի էլ խանդել, Աննան էլ է խանդոտ, բայց ավելի կոնկրետ:
- Դրա պատճառով հաճա՞խ եք վիճում: Ընդհանրապես, շա՞տ եք վիճում:
Արամե - Չէ, մենք շատ չենք խորանում: Հաճախ դա նույնիսկ կատակի բնույթ է կրում:
Մեզ մոտ շրջաններով է. հնարավոր է՝ սկսենք վիճել ու ամեն օր վիճենք կամ էլ ամիսներով մոռանում ենք, որ կարող ենք վիճել: Հիմա, օրինակ, «խախանդ» շրջան է :)
- Ի՞նչը կարող է ձեզ համար վեճի առիթ դառնալ:
Արամե - Չեմ սիրում, երբ ինչ-որ բան եմ ասում, ինքն էլ է ասում: Կապ չունի՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց այդ պահին, որ ես նյարդայնացած եմ ու մի բան եմ ասում, ինձ պետք է լսել, ոչ թե պատասխանել: Այլապես դա կարող է շատ երկար տևել ու անիմաստ լրջանալ:
- Ամենաերկար վեճն ինչքա՞ն է տևել:
Աննա - Մի օր:
- Վեճից հետո ո՞վ է առաջին քայլն անում:
Արամե - Աննան (երկուսն էլ ծիծաղում են- հեղ.):
Աննա - sms-ները :)
Արամե - Երկուսս էլ շատ ենք ուզում այդ քայլն անել, ուղղակի մի քիչ ձգում ենք :) Ես ասել եմ, եթե մի օրից ավել դու քո մասին չտեղեկացնես ինձ, համարի, որ վերջ:
- Աննա, կա՞ն բնավորության գծեր, որոնց սովորել ես և հիմա այլ կերպ ես քեզ պահում, օրինակ' գիտես' զայրանալու է, այդ պահին լռում ես, հանգստանում է, հետո ես ասում:
Աննա - Չէ, ես ասում եմ, ինքն էլ միշտ ասում է՝ գոնե հիմա մի ասա, հետո կասես :)
- Ձեր բնավորության ո՞ր գծերն են օգնում իրար ավելի լավ հասկանալու համար:
Արամե - Մեզ շատ հաճախ օգնում և փրկում է այն, որ մենք իրար շատ-շատ, չափից շատ ենք սիրում և հասկանում ենք, որ չենք կարող վերջին խոսքով իրար նեղացնել: Իրականում մենք շատ տարբեր ենք:
- Այդ դեպքում, որո՞նք են խանգարում:
Արամե - Ես բնավորությամբ լիդեր եմ հարաբերությունների մեջ, չեմ հանդուրժի, որ կողակիցս ինձանից ուժեղ լինի: Երբ Աննան փորձում է ինձանից ուժեղ լինել, դա իրեն խանգարում է :)
- Կարծիք կա, որ իրար սիրող մարդիկ ժամանակի ընթացքում նմանվում են: Դուք նմանվե՞լ եք:
Արամե - Վաղուց: Ես կարող եմ ընդհանրապես ոչինչ չասել, բայց Աննան հասկանա՝ ինչ եմ ուզում ասել, ինչ եմ զգում, ու ինքն էդ պահին ինչ պետք է անի:
Աննա - Նույնիսկ այս հարցազրույցի ընթացքում քանի անգամ պատահեց, որ միաժամանակ նույն բանն ասացինք:
Արամե - Մենք իրար զգում ենք, ու արդեն' երկար ժամանակ:

- Հարաբերությունների ո՞ր փուլից սկսեցիք իրար զգալ:
Աննա - Չսկսված: Նույնիսկ այն ժամանակ, որ միասին չէինք, նայում էի հեռախոսին ու ասում՝ դե զանգի, ու հենց այդ պահին զանգում էր, հեռախոսը վերցնում էի ու ծիծաղում: Հարցնում էր՝ ի՞նչ է եղել, չէի ասում, ինքն էլ կատակում էր ու ասում' լավ հենց մտերմանանք իրար հետ, կպատմես: Շատ էր էդպես լինում:
- Ինչպե՞ս կբնութագրես Աննային մի քանի բառով:
Արամե - Գեղեցիկ, հումորով, ինձ շատ սիրող… ինքը լավ մարդ է, իսկ դա իր մեջ շատ բան է ներառում:
- Աննա, իսկ դու ինչպե՞ս կբնորոշես Արամեին:
Աննա - Շատ բարի, հումորով և ինձ շատ սիրող:
- Կարծիք կա, որ Արամեն քչախոս է, բնավորությամբ՝ հանգիստ: Դու բավականին ակտիվ ես, բախվե՞լ ես Արամեի քչախոսությանը:
Աննա - Ես չէի ասի, որ Արամեն քչախոս է, այսինքն նայած՝ որտեղ և ում հետ: Ինձ հետ միշտ շատ է խոսում. առաջին օրվանից այնպիսի հումորներ էր անում, զարմանում էի :)
- Հաճա՞խ եք իրար անակնկալներ մատուցում: Սովորաբար դրանք ի՞նչ տեսքով են լինում:
Արամե - Ես չեմ սիրում անկանկալներ:
Աննա - Ես էլ սիրում եմ անակնկալներ :)
Արամե - Սիրում է, բայց ես չեմ կարող այդքան անակնկալներ մատուցել: Հաճելի անակնկալներ չգիտեմ, բայց հաճելի պահեր միասին հաճախ ենք ապրում՝ ամեն օր մի քանի անգամ:
- Արամե, փաստորեն հարաբերություններում ամեն ինչ էնպես է լինում, ինչպես դո՞ւ ես ուզում:
Արամե - Չէ, չեմ ուզում այդպիսի տպավորություն ստեղծվի: Աննան միանշանակ ազատ է իր արարքներում, պարզապես ես՝ որպես իր կողքի մարդ, պետք է տեղյակ լինեմ: Չեմ կարծում, որ դա վատ է:
- Օրվա ընթացքում որքա՞ն ժամանակ եք միասին անցկացնում:
Արամե - Օրվա կեսից շատը: Եթե երկրում չեմ լինում, չենք տեսնում իրար, սկայպով ենք շատ խոսում: Ընկերներս արդեն ձեռք են առնում, ուր գնում ենք, հարցնում եմ՝ Wi Fi ունե՞ք:
- Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում այդ ժամանակը:
Արամե - Երբ կարիք կա, ժամանակն անպայման օգտագործում ենք գնումներ անելու համար: Համով հաց ենք ուտում, որովհետև մենք սիրում ենք ուտել :) Երբեմն տանն ենք լինում, մեքենայով ենք հաճախ «զբոսնում»:
- Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում իրար հանդիպելուց հետո:
Աննա - Ամեն ինչ:
Արամե - Շատ բան, ինձ մոտ պատասխանատվությունն է ավելացել կոնկրետ մարդու նկատմամբ: Այն ժամանակ ես ազատ էի իմ գործողություններում, հիմա կա մարդ, ում ներկայությունն ու ցանկությունները պիտի հաշվի առնեմ:
Աննա - Փոխվել է հաջորդ օրվան սպասելու իմաստը, որովհետև կյանքումս կա մի շատ կարևոր մարդ, և երբ օրն ավարտվում է, մտածում եմ՝ երբ պիտի շուտ լուսանա, որ հանդիպենք:
- Ծնողների հետ հանդիպում եղե՞լ է:
Արամե - Այո, իհարկե:
Աննա - Երկու տարի առաջ:
Արամե - Ես շատ վաղուց եմ շփվում նրա մայրիկի հետ, Աննան էլ՝ ծնողներիս: Երևի մեր հանդիպումից երկու ամիս անց:

- Որպես հարս և փեսա ներկայանալիս հուզվա՞ծ էիք:
Աննա - Շա՜տ:
Արամե - Ես՝ չէ, ես ավելի հուզված էի, երբ Աննային ներկայացրեցի ծնողներիս:
- Շատերն արդեն սպասում են ձեր հարաբերությունների պաշտոնական հանգուցալուծմանը: Հնարավո՞ր է 2013-ին նշանադրություն կամ ամուսնություն լինի:
Արամե - Ոչ թե հնարավոր է, այլ երևի այդպես էլ կլինի: Մենք ծրագրեր ունեինք մինչև Նոր տարի, բայց ես շատ բացակայեցի երկրից, վերադարձա, հիմա էլ ծնողներս և Աննայի հայրն են բացակայում (Ի դեպ, հարցազրույցից հետո զույգն արդեն նշանադրվել է- հեղ):
Աննա - Բայց, կարծում եմ, նոր տարում ավելի լավ կլինի ամուսնանալը :)
- Իսկ ո՞ր ամսին եք նախատեսում ամուսնանալ:
Արամե - Կարծում եմ՝ եթե ոչ առաջին, ապա երկրորդ ամսին: Ճիշտն ասած, դա հիմա նոր թեմա է մեզ համար, քանի որ չեմ ուզում հարսանիք լինի, բայց Աննան ուզում է: Տեսնենք՝ ում ցանկությունն է ավելի մեծ: Իհարկե, կընտրենք այն տարբերակը, որ երկուսիս համար էլ ցանկալի լինի:
Ես հարսանիք չեմ ուզում, որովհետև ունեմ ընկերական մեծ շրջապատ, շատ բարեկամներ և հարազատներ, որոնց մի տեղ հավաքելը շատ բարդ կլինի, փորձում եմ դա բացատրել Աննային. նա էլ ասում է՝ ավելի լավ :)
- Փաստորեն, դու մեծ հարսանի՞ք ես ուզում:
Աննա - Այո:

Իսկ նախապատրաստական աշխատանքներ անո՞ւմ ես:
Աննա - Նախապատրաստական քայլեր չէ, բայց շատ եմ հետաքրքրվում:
Արամե - Ինձ թվում է՝ հենց Աննային ասենք՝ հարսանիք է լինելու, մի շաբաթում կպատրաստվի. այդքան տեղեկացված է արդեն :)
Աննա - Հա, նկարներ եմ նայում, ձևավորումը պատկերացնում:
- Հարսանեկան զգեստի տարբերակներ ունե՞ս:
Աննա - Կարող է այսօր մի զգեստ տեսնեմ, դուրս գա, հաջորդ օրը մեկ ուրիշն ավելի դուրս գա, ու էդպես շարունակ: Չկա մի մոդել, որը կոնկրետ ուզում եմ: Շատ լուրջ եմ դրան վերաբերում. ուզում եմ գեղեցիկ և ճաշակով լինի: Շատ կարևորում եմ նաև մատուցումը:
- Եթե հարսանիք չլինի, պսակի արարողություն կլինի՞:
Արամե - Կարծում եմ՝ հարսանիքի իմաստը հենց այն է, որ եկեղեցում օրհնություն ստանաս: Եթե հարսանիք էլ չլինի, պսակի արարողություն, կարծում եմ, կլինի:
- Ի՞նչն է Ձեզ պահում իրար կողքի:
Արամե - Իրար սիրող մարդկանց զգացմունքներն ու միասին լինելու մեծ ցանկությունը: Մեր սերն անշահախնդիր է:
Աննա - Սերը, կապվածությունը:
- Նշեցիք, որ սերն է ամենակարևորը: Սիրո մեջ միայն զգացմունքը կարո՞ղ է շարժիչ ուժ լինել և ինչքա՞ն հեռու կարող է տանել միայն զգացմունքը:
Արամե - Զգացմունքը շատ կարևոր է, բայց ճիշտ հարց տվեցիր, զգացմունքը կարող է սկզբում շատ հզոր ուժ լինել, բայց որպեսզի մարդիկ իրար սիրեն մինչև կյանքի վերջ և իրար կողքի լինեն, պետք է լինի փոխադարձ հարգանք և դիմացինի անձը կարևորելու ունակություն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել
Ամենադիտված