Ամփոփվել է Ընթերցման օլիմպիադայի դպրոցական փուլը
Հասարակություն
Ս. թ. փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Անտարես» հրատարակչության «Ընթերցման օլիմպիադա» նախագծի դպրոցական փուլի ամփոփիչ ասուլիսը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և dasaran.am կայքի տնօրեն Արթուր Բաբայանը: Նախագծի նպատակն է խթանել ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը և ձևավորել ինտելեկտուալ սերունդ: Ընթերցման օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են dasaran.am կայքում նախապես գրանցված ՀՀ շուրջ 1400 դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Արդյունքներն ու հաղթողների անունները հրապարակվել են dasaran.am կայքում: Աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող ձեռնարկն իրականացվում է Հայաստանի գրողների միության, «Գրանիշ» գրական ակումբի և Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի աջակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը