«Ստացա իմ երազանքի երկար սպասված նվերը». դերասանուհի Նաիրա Մովսիսյան
Հասարակություն
Հանրահայտ հայ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ կիթառ է նվեր ստացել։ «Կատարվեց իմ կյանքի երազանքը, արդեն դաշնամուրից բացի կարող եմ նաեւ կիթառ նվագել։ Շատ ուրախ եմ նվերի համար եւ շնորհակալ եմ նվիրողից», - պատմեց Նաիրան NEWS.am STYLE-ի թղթակցին։ Դերասանուհու խոսքով, նա վաղուց էր ծրագրում կիթառի կուրսեր այցելել եւ նույնիսկ պատմել է այդ մասին ընկերներին։ «Սակայն շատ ավելի հաճելի է, երբ ամբողջ հոգով նվիրած այսպիսի նվեր ես ստանում», - ժպտում է նա։
Հարցին, թե ով է իրականացրել իր երազանքը, Նաիրան պատասխանեց. «Դա ինձ հայտնի, բայց մնացած բոլորին անհայտ մեկն է։ Կանադայից է»։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ն արդեն հայտնել էր, որ Նաիրան սիրահարների օրվա լավագույն նվեր է համարում… բաժանումը։ «Դա վաղուց էր։ Մենք բաժանվեցինք Սուրբ Վալենտինի օրը։ Իմ առաջին սերը… Մանրամանսերը չեմ ուզում հիշել, միայն կասեմ, որ դա նվեր էր այն առումով, որ դարձավ այդ օրը նշելու դրդապատճառ։ Հենց փետրվարի 14-ին ես սկսեցի մոռանալ իմ կյանքի վատ պահերը»։
Նույնիսկ երկրպագուները, պարզվում է, երբեք չեն զարմացրել Նաիրային. «Ես երբեք արժանի նվեր չմ ստացել այդ օրը, քանի որ երբեք սիրահարված չեմ եղել այդ ժամանակահատվածում։ Նվերներ եղել են, բայց դրանք չեմ հիշում»։
Չնայած դրան, Նաիրա Մովսիսյանը սիրում է Սուրբ Վալենտինի օրը. «Սա իմ ամենասիրած տոներից մեկն է։ Կնշեմ նաեւ այս տարի։ Ընկերներիս հետ։ Կիթառի հնչյունների տակ, փուչիկներով, սրտիկներով ու պարերերով»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը