Արման Հովհաննիսյանն իր կնոջը փախցրել է
Հասարակություն
Փետրվարի 14-ին նշվում է սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց ու սեր խոստովանում:
Այս տոնի կապակցությամբ զրուցեցինք բոլորի սերն ու համակրանքը վայելող երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmStar.am-ին պատմեց իր սիրո պատմությունը:
Պարզվում է` Արմանն իր կնոջը` Աննային, հանդիպել է գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, որտեղ ինքը ժյուրիի կազմում է եղել, իսկ իր ապագա կինը` մրցույթի մասնակից: Նա այդ ժամանակ 21 տարեկան էր , իսկ Աննան` 15-16: «Երբ նրան տեսա, շատ հավանեցի և հետը ծանոթանալու առիթ էի փնտրում»:
Արման Հովհաննիսյանն իր կնոջ հետ ծանոթացել է մրցույթի կազմակերպիչների` իր ընկերների օգնությամբ: «Հիմա կոնկրետ չեմ հիշում, թե ինչպես, բայց ինձ հաջողվեց այնպես անել, որ նա այժմ իմ կողքին է»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է նա իր կնոջն ամուսնության առաջարկ արել.«Նման առիթ չի եղել, որովհետև ես փախցրել եմ կնոջս: Մենք միասին փախել ենք, իսկ մեկուկես ամիս անց հարսանիք ենք արել»,-ArmStar.am-ին պատմեց երգիչը:
Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, Արմանն ասաց, որ սիրում է այդ օրը լավ անցկացնել, եթե, իհարկե, Հայաստանում է լինում: «Այս տարի վստահեմ, որ կնշենք… Դեռևս չենք որոշել, թե ինչպես, բայց մի բան կանենք: Ընտանիքներով երևի կհավաքվենք ու կնշենք», -եզրափակեց Արման Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը