Վաճառել է մոր տունը, որպեսզի վճարի մարմնավաճառուհու ծառայությունների դիմաց
Հասարակություն
Դաշնամուրի ուսուցիչը ձերբակալված է, քանի որ գաղտնի կերպով վաճառել է իր ծեր մոր տունը՝ մարմնավաճառուհուն վճարելու համար:
Նման քայլի 69-ամյա Դևիդ Բաթլերը գնացել է հանուն հասարակաց տան աշխատակցուհի Ռեյչլ Ռիդի: Նա վաճառել է իր 95-ամյա մոր տունը, որտեղ նրանք միասին ապրում էին:
Բաթլերը սկզբում թաքցրել է դա մորից՝ ապրելով տանը վարձակալական հիմունքներով: Սակայն նա այնքան է գերված եղել Ռիդով, որ նրան ամեն հանդիպման համար վճարել է 1000 ֆունտ:
Տան վաճառքից ստացված 170 հազար ֆունտը ծախսելով մարմնավաճառուհու մատուցած ծառայությունների վրա՝ նա այլևս չի կարողացել վճարել վարձը, և խարդախությունը բացահայտվել է: Այս մասին գրում է 1in.am-ը:
Գլխավերևում տանիք չունեցող Բաթլերը ոգելից խմիչքների հանդեպ կախվածություն է ձեռք բերել, ինչպես նաև դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման: Ռիդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
«Բաթլերի մայրն այժմ ապրում է իր երկրորդ որդու հետ և ասում է, որ շատ է կարոտում իր հին տունը»,-նշում է Federal Post-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)