Ալեքսանդր Բաբասյանի անակնկալը՝ կնոջը
Հասարակություն
Սուրբ Վալենտինի օրվա առիթով Zham.am-ը զրուցեց դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ:
Ալեքսանդրն ու սիրելին՝ Լիլիթը, ամուսնացել են անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին: Այսօր սիրահարները կնշեն սուրբ Վալենտինի տոնը:
«Սուրբ Վալենտինի պատմությանը ծանոթ եմ, գիտեմ, որ կաթոլիկների տոնն է, բայց ես այդ փաստին շատ լուրջ չեմ նայում, այսօր ուղղակի կարելի է մեկ անգամ ևս ասել սիրածդ մարդուն, որ սիրում ես նրան, ավելի ուշադիր և հոգատար լինել, որպեսզի օրը տարբերվի մյուս օրերից: Ի տարբերություն ինձ՝ կինս ավելի լուրջ է վերաբերվում այս օրվա խորհրդին: Նրա կարծիքով, եթե այսօր հետաքրիր նշել օրը, դա ավելի կմտերմացնի զույգերին, ավելի ջերմ կդարձնի նրանց հարաբերությունները»:
Սա մեր երկրորդ Վալենտինն է
«Անցյալ տարի ես և Լիլիթը դեռ ընկերություն էինք անում իրար հետ, և տարածության պատճառով իրարից հեռու ենք նշել սիրո այս տոնը: Նա այդ ժամանակ Մոսկվայում էր գտնվում, ես Երևանում էի: Նրան շնորհավորելու համար Մոսկվայում բնակվող ընկերներիս միջոցով ծաղկեփունջ ուղարկեցի և այդ կերպ շնորհավորեցի նրան»:
Վաղ առավոտյան հասցրել եմ շնորհավորել կնոջս
«Վաղ առավոտյան արդեն հասցրել եմ շնորհավորել սիրելիիս: Տիկինս դեռ քնած էր, ես նրան արթնացրի և գեղեցիկ նվեր մատուցեցի ՝սրտիկի տեսքով: Անակնկալս շատ է հավանել: Երեկոյան կշարունակենք սիրո օրը նշել և ինչ-որ տեղ կգնանք ընկերական շրջապատով»:
Նյութը՝ Zham.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը