«Հրապարակ». Ո՞ւմ է ընտրելու Ծառուկյանի խնամին
Հայկական Մամուլ
ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետի հայր, Աժ պատգամավոր Մուրադ Գուլոյանից «Հրապարակը» փորձեց ճշտել՝ ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին: Երկար լռությունից հետո նա ասաց. «Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն»: Այսինքն ինչպես Ձեր որդի՞ն: «Այո»: Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին: «Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա»: Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, ի՞նչ եք կարծում: «Երևի Հանրապետականը»: Առանց քաղաքապետի գիտությա՞ն, չէ՞ որ բոլորը նրան «կկասկածեին»: «Միգուցե»՝ եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը