«Ժողովուրդ». Սարգսյանի քարոզարշավի հերթական արտառոց դեպքը
Հայկական Մամուլ
Երեկ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Ապարանի մշակույթի տանը կայացած նախընտրական հանդիպման ժամանակ կրկին արտառոց դեպք է գրանցվել:
Հանդիպման մասնակիցներից մեկը թերթին» պատմել է, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին: Նրանք անգամ փակել են մշակույթի պալատի դռները և հայտարարել, թե երբ նախագահը նստի ավտոմեքենան ու հեռանա, այդ ժամանակ նոր դռները կբացվեն: Երբ մարդիկ հետաքրքրվել են, թե ինչու են այդպես վարվում, ականջակալներով թիկնապահները հայտարարել են, թե դա անում են Սարգսյանի անվտանգության համար:
Այդպիսով՝ Ապարանի բնակիչները Ս. Սարգսյանի հեռանալուց հետո նոր կարողացել են դուրս գալ մշակույթի պալատից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը