Հերթական օգնությունը բազմազավակ ընտանիքին (լուսանկարներ)
Հասարակություն
Lorinews.com մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության միջոցով օրեր առաջ օգնություն տրամադրվեց նաև Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանում բնակվող Հովհաննիսյան Վարդիթերի 4 անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքին: Ձմեռային տաք հագուստի, սնննդի, խաղալիքների ու վառելափայտի տեսքով: Տրամադրված մեծածավալ օնությունը հավաքվել է հիմնականում Վանաձորում ու Երևանում բնակվող քաղաքացիների ջանքերով: Նախաձեռնության շրջանակներում ներկայացվող ընտանիքների փոքրիկների համար «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոնը, հատկացրել է շուրջ 30 տուփ վիտամիններով հարուստ մանկական սուպիկներ: Ընտանիքին տրամադրվել է նաև վառելափայտ՝ ամերիկահայ բարերարի կողմից նվիրաբերած գումարով: Այս ընտանիքին էլ, ինչպես Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին, օգնություն է տրամադրվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարարության կողմից: Նախաձեռնության շրջանակներում ներկայացված ու ներկայացվելիք ընտանիքներին օգնելու ցանկություն են հայտնել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ: ԱՄՆ-ից զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ խոստացել են պարբերաբար օգնություն տրամադրել՝ հագուստի ու սննդի տեսքով: Տրամադրված օգնությունը թերևս մի մասն է, նախաձեռնությունը պարբերաբար սնունդ, գրենական պիտույքներ ու հագուստ կտրամադրի նախաձեռնության շրջանակներում ներկայացված ընտանիքներին:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը հույս ունի, որ դժվարության մեջ հայտնված ընտանիքներին օգնելու ցանկութուն կհայտնեն ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլ նաև պետական կառույցներն ու գործարարները:
Նախաձեռնության աջակցել և ներկայացված ընտանիքներին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Սույն տեսանյութը պատրաստվել է «haytararutyun.com» կայքի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆինանսական օժանդակությամբ:
{gallery}000000{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը