Մահաթմա Գանդիի նամակը վաճառվել է 178.300 դոլարով
ԱՐԽԻՎ
Մահաթմա Գանդիի նամակն Անգլիայում Լուդլոյի աճուրդի ժամանակ վաճառվել է 178.300 դոլարով: Այս մասին տեղեկացնում է BBC գործակալությունը:
1943 թվականին Գանդիի կողմից դրված նամակն իրենից ներկայացնում է բանտից ազատելու խնդրանք:
Գանդիի նամակը, որը վաճառվել է աճուրդի ժամանակ, պատկանել է մի հնդիկի, որը Գանդիի հետ ազատության համար պայքարողներից է եղել:
1943-ի հոկտեմբերի 26 թվագրված նամակը Գանդիի ամենակարևոր նամակներից մեկն է, որում բացահայտվում է նրա գաղտնի բանակցությունները Հնդկաստանի անկախության համար:
Հնդկաստանի կառավարության քարտուղարին ուղղված նամակում Գանդին խնդրում է իր և իր հետևորդներին ազատ արձակել:
Հիշեցնենք, որ անցած տարի աճուրդի ժամանակ վաճառվել էին Գանդիին պատկանող ակնոցներն ու աղոթագիրքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)