Սենատը հետաձգել է Պենտագոնի ղեկավարի թեկնածուի հաստատումը
ԱՄՆ
Հանրապետական սենատորների խումբը փետրվարի 14-ին արգելափակել է Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված Չակ Հեյգելի թեկնածությունը: Հաղորդում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ Սենատում վերջնական քվեարկության օրը Հեյգելի՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատմանը դեմ էր հանդես եկել 58 սենատոր: Հեյգելի թեկնածությանը կողմ էին քվեարկել հիմնականում դեմոկրատները: Մեկ սենատոր բացակայում էր. հաղորդում է Lenta.ru-ն:
Անարգել մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին հարկավոր է հավաքել 60 ձայն: Միայն դրանից հետո Սենատը կարող է դադարեցնել Հեյգելի թեկնածության հաստատման քննարկումները և անցնել լիագումար քվեարկության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)