4 հազար ուղևոր տեսափոխող վթարված զբոսանավը վերջապես ափ է դուրս բերվել
Աշխարհ
Մեքսիկական ծոցի ջրերում անսարքության հետևանքով մի քանի օր անշարժ կանգնած Carnival Triumph զբոսանավը վերջապես տեղափոխվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաք. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ իր տախտակամածում ավելի քան 4 հազար ուղևոր ունեցող զբոսանավի մեքենավարի բաժնում հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում խափանվել էին զբոսանավի շարժիչները:
Կիրակի օրվանից զբոսանավն անշարժ կանգնած էր ծոցի ջրերում՝ սպասելով օգնության: Նավի ուղևորները կարող էին ափ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ օգնական քարշիչ նավի միջոցով զնոսանավը դուրս բերվեր մոտակա նավահանգիստ: Զբոսանավի վրա զգացվել է առաջին անհրաժեշտության սննդի և ջրի պակաս:
Carnival ընկերությունը ներողամտություն է հայցում իր ուղևորներից և պատրաստվում է հետ վերադարձնել ուղևորության արժեքը. յուրաքանչյուր ուղևոր ստանալու է 500 դոլար փոխհատուցում, ինչպես նաև հետագա զեղչեր ընկերության ծառայություններից օգտվելիս:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)