Այն, ինչ մեզանից խլել են, միայն մենք կարող ենք վերադարձնել
Հասարակություն
Հանրության համար անառարկելի փաստ է, որ Հայաստանում ընտրական ժողովրդավարական մեխանիզմները չեն գործում և գործող վարչախումբը բռնազավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը: Հանրության մեծամասնությունը գիտակցել է նաև, որ 2013թ. փետրվարի 18-ին սպասվող նախագահական ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրման մեխանիզմի և չեն արտահայտելու հանրության կամքը:
Այնուամենայնիվ, քաղաքական ուժերի և հանրության մի մասը իներցիայով դեռ սին հույսեր է տածում, որ ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Նման իրավիճակում նախագահական ընտրությունների շուրջ հանրային վերաբերմունքի կազմակերպումն առավել մեծ ջանքեր է պահանջում: Ո՞ւմ, եթե ոչ հանրության ուսերին է ծանրացած երկրում քաղաքական իրավիճակը փոխելու և ընտրական ժողովրդավարական մեխանիզմներն աշխատեցնելու հրամայականը: Մենք գտնում ենք, որ այսօր կա միավորվելու և ակտիվ քաղաքացիների համատեղ գործունեության միջոցով մեր երկրում իրավիճակն արմատապես փոխելու հնարավորությունը: Այդ նպատակով, որպես առաջին քայլ կարող է դառնալ ազատ ընտրությունների մեխանիզմը հաստատելը:
Եթե կիսում եք մեր քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունը երկրի ապագայի համար, ապա հրավիրում ենք Ձեզ մասնակցել քաղաքացիական բաց ժողովին, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 15-ին, ժամը 14.00-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (հասցեն`Երևան, Իսահակյան 28):
«ՀՀ քաղաքացիների ժողով»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը