Հնդկաստանում հերթական բռնաբարության զոհը 6-ամյա աղջիկ է
Աշխարհ
Հնդկաստանի մայրաքաղաքում 6-ամյա աղջկան բռնաբարել են և թողել ճանապարհի վրա՝ մայթին. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ներկայումս աղջիկը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Արնաշաղախ աղջկան գտել են երկուշաբթի օրը գիշերը Դելիի ծայրամասում: Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Ոստիկանության տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը բռնաբարված է եղել: Աղջկա ծնողներն արդեն դիմել էին ոստիկանություն՝ հայտարարելով աղջկա կորստի մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)