Գազայում սպանված երեխաների նկարը ճանաչվել է համաշխարհային մամուլի լավագույն նկար
ԱՐԽԻՎ
Իսրայելի հրթիռային հարձակման ժամանակ Գազայում սպանված 2 երեխաների նկարը, որը լուսանկարել է Dagens Nyheter պարբերականի լուսանկարիչ Փոլ Հանսենը, ստացել է Համաշխարհային մամուլի լուսանկարի մրցանակ: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
Լուսանկարում պատկերված է մարդկանց մի ամբոխ, որը մզկիթից թաղելու է տանում 2 տարեկան Սուհաբ Հաջիզին և նրա եղբայր Մուհամմեդի դիակները:
«Նկարի հզորությունը նրանում է, որ զուգորդում է մեծերի զայրույթն ու վիշտը երեխաների անմեղության հետ»,-նշել է ժուրիի անդամ Մայու Մոհաննան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)