Թուրքիայում Patriot հրթիռների տեղակայումը չի ուղղվելու Սիրիայի դեմ. ՆԱՏՕ
Մերձավոր Արևելք
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Ռուսաստանին վստահեցրել են, որ Թուրքիայում Patriot տիպի զենիթահրթիռային համակարգի տեղակայումը Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակներ չի հետապնդում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը. գրում է Риа Новости-ն:
«ՆԱՏՕ-ի կողմից մեզ երաշխիքներ են տրվել այն մասին, որ հրթիռային համակարգի տեղակայումը դեպի Սիրիա ռազմական միջամտության նպատակներ չի հետապնդում, ինչպես նաև դրանք չեն գործածվի ոչ թռիչքային գոտու ստեղծման համար»,-ասել է Մեշկովը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ