Ղազախստանում պատանու մոտ ախտորոշել են հղիություն
Աշխարհ
Ղազախստանում Բայժան Ալդաշևի հղիության բժշկական սկանդալային եզրակացությունը կատարել էին շտապ օգնության հիվանդանոցի ուռուցքաբանն ու նևրոլոգը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ղազախստանյան հեռուստաալիք КТК-ին:
Բժիշկները խառնել են դեռահասի և հիվանդ կնոջ անալիզները և երիտասարդին սխալմամբ նշանակել են դեղեր հղիության համար: Ծնողները հաստատում են, որ բուժման այդ կուրսից հետո տղայի առողջությունը վատացել է: Ընտանիքը 67.000 դոլարի դատական հայց է ներկայացրել, սակայն քիչ է փոխհատուցվել:
«Աղթոբեում դատարանը վճիռ է կայացրել, որով մասամբ բավարարել է դատական հայցը` տրամադրելով 50,000 թանգե»,-տեղեկացնում է հեռուստաալիքը:
«Ամենայն հավանականությամբ, մենք կբողոքարկենք դատարանի որոշումը, քանի որ 50,000 թանգեն ծիծաղելի գումար է»,-այս մասին հայտնել է Ալդաշեվների վստահելի լեզու Յուրի Ֆիլչուկովը:
Իր հերթին բժիշկ Մուխիտ Բայզակովը չի ընդունել իր մեղքը` հայտարարելով, որ երեխային ապահովել են անհրաժեշտ օգնություն: Նա մեկնաբանել է, որ հղիության հետ պատմությունը կապված է համակարգչի խափանման հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)