Երբ մեր տան անդամն էին դարձել Գավիոտան, Ստրկուհի Իզաուրան, Մարիա Էմիլիան... (տեսանյութ)
Հասարակություն
Մեզանից շատերը մանուկ հասակում մեծացել են հենց այս հեռուստասերիալները դիտելով: Լավ է, թե վատ, բայց շատերի ընտանիքում 90-ականներից մինչ վերջերս բրազիլական, արգենտինական ու մեքսիկական հեռուստասերիալներին անհամբերությամբ էին սպասում ու ողջ ընտանիքով նստում դիտելու՝ ասես դա էլ դարձել էր ընտանեկան ավանդույթ, իսկ սերիալների հերոսներն էլ՝ ընտանիքի անբաժան մասնիկ:
Ինչպես հայկական իրականության մեջ, այնպես էլ արտասահմանյան սերիալներում միևնույն հերոսը խաղում էր տարբեր սերիալներում և նրանք ասես մեր աչքի առջև էին մեծանում: Շատ դեպքերում էլ նոր սերիալին դիտողականություն էր ապահովում իրենց սիրելի հերոսը կամ հերոսուհին:
Շատերն են բողոքում հեռուստասերիալների բացասական ազդեցությունից, բայց հենց այդ բողոքողներն էլ ինչ-որ ժամանակ սերիալներին ակտիվ հետևողներից են եղել:
Այժմ արգենտինական, վենեսուելական ու բրազիլական հեռուստասերիալներ հայկական հեռուստաընկերություններով գրեթե չեն հեռարձակվում, քանի որ տեղական սերիալային արտադրությունը օրեցօր զարգացում է ապրում և ոչ պակաս դիտողականություն ունի:
«Կլոն», «Բլանկոյի այրին», «Ստրկուհի Իզաուրան», «Գավիոտա», «Կասանդրա», «Մարիա Էմիլիա»... ցուցակն անվերջ է թվում: Slaq.am–ը շատերի մոտ քաղցր հիշողություններ կարթնացնի։
«Սանտա Բարբարա»-ամերիկյան այս սերիալը շարունակվեց 9 տարի (1984-1993): Բոլորն անհամբերությամբ էին սպասում, թե երբ այն վերջապես կավարտվի:
«Էլենը և երեխաները» ֆրանսիական սերիալը շատ երիտասարդների սիրելին էր:
«Կլոն» հեռուստասերիալն այնքան սիրվեց, որ անգամ երկու անգամ հայկական եթեր հեռարձակվեց:
«Թաքնված հույզեր»
«Մարիա Էմիլիա»
«Գավիոտա»
«Ստրկուհի Իզաուրա»
«Երեք քույրեր»
«Միլագրոս»
«Դալլաս»-ամերիկյան ամենահին հեռուստասերիալներից մեկը
«Երկու շանս»
Նյութը՝ slaq.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը