«Դժվար ապրուստ»-ից Դավիթ Մարդյանի սիրտն արդեն ազատ է
Հասարակություն
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Ստյոպիկի դերակատար Դավիթ Մարդյանը ամիսներ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել էր, թե սիրում է միայն Նրան, իսկ այսօր BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր սիրտն ազատ է:
Անկեղծ ասած
Ընտրյալ չունեմ… Արդեն բավական ժամանակ է՝ չենք շփվում:
Չի պատկերացնում
Կարեւոր է, որ սիրելիս լինի կանացի, բարի, կարեկցող եւ նուրբ: Իմ կողքին դեռ չեմ պատկերացնում այդ աղջկան:
Օտար ոչ մի երեւույթ
Ես հայ եմ համարում այն աղջիկներին, որոնք ունեն վերը նշված հատկանիշներն ու փորձում են ամեն գնով պահպանել դրանք: Ցավոք, հիմա հայերի մեջ շատ եմ նկատում ոչ հայկականը: Մեր հայրենակից Էլոն Սարաֆյանի «Հայ աղջիկ» ստեղծագործությունը լիովին բնորոշում է իմ ասածները: Կուզեմ՝ օտար ոչ մի երեւույթ չխաթարի հայ աղջկա կերպարը:
Ասեկոսեներ
«Դժվար ապրուստ» սերիալում նկարահանվող աղջիկներից ոչ մեկի հետ սիրավեպ չեմ ունեցել: Դրանք բամբասանքներ են:
Առաջնային ու երկրորդական հարցեր
Կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն կունենա սիրելիս, չեմ բացառում նաեւ դերասանուհի լինելը: Կարեւոր է, որ հասկանանք ու վստահենք իրար, մնացածն արդեն երկրորդական, երրորդական հարցեր են:
Ազատության սահմանը կին-տղամարդ հարաբերություններում
Եթե տղամարդը սահման գծի, կինը կփորձի գրավել ու անցնել այդ սահմանը: Այս դեպքում բախումն անխուսափելի է: Կարծում եմ, որ թե′ տղամարդը, թե′ կինը պետք է կարողանան ազատության մեջ իրենք իրենց սահմանը գծել: Փոխադարձ հավատարմություն ու սեր պիտի լինի:
Սերը
Ամեն մարդ յուրովի է բնորոշում այս զգացմունքը: Սերը նոր տնկած ծառի նման է. որքան աճում, այնքան ծաղկում է, քաղցրանում: Այն անհրաժեշտ է հաճախակի ջրել, հակառակ դեպքում՝ կչորանա: Եթե սեր չկա կամ չի եղել, նշանակում է, որ լավ չեն ջրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը