Հայտնիներից ովքեր են օգտվում երթուղայիններից
Հասարակություն
Պարբերաբար տեսնում եմ, թե ինչպես են հայտնի հաղորդվարները կամ տարբեր սերիալներում օլիգարխի, օրենքով գողի մարմնավորող, երբեմն էլ ոչ այնքան մեծ դերով հանդես եկող դերասաններն օգտվում երթուղային տաքսիներից: Նրանցից ոմանց ուղևորները ճանաչում են, հարց ու փորձ անում, երբեմն էլ վճարում նրանց փոխարեն :
Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն էլ է դեռևս երթուղային տաքսիներից օգտվում, ինչպես նաև երգչուհի Նարինե Դովլաթյանը: Կարծում եմ՝ սրա մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ ոչ միշտ են մարդու հայտնիությունն ու գրպանի պարունակությունը ուղիղ համեմատական միմյանց:
Չմոռանամ ասել նաև, որ նույնիսկ քաղաքական գործիչներից Րաֆֆի Հովհաննիսյանն է երբեմն երթուղային տաքսիներից օգտվում՝ գուցե շարքային քաղաքացուն առավել մոտ լինելու համար, իսկ իջնելիս էլ վճարում է բոլոր ուղևորների փոխարեն :
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը