ԿԳ նախարարի կարգապահական տույժերը
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, այսօր ստորագրել է երկու հրաման՝ կարագապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով' ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու
համար ՀՀ կրթության և գիտության նախարարության «Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ նախարարի կողմից կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ ՀՀ ԿԳՆ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ ռեկտորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը