«Երեք կյանք» սերիալից Անի Պետրոսյանի մասին ամեն ինչ (լուսանկարներ)
Հասարակություն
Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 29-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: Երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ուսումը: 10-րդ դասարանից վերադարձել և ավարտել է Գյումրու դպրոցը ու տեղափոխվել Երևան: Սովորել է լրագրություն, սակայն կիսատ թողելով, ընդունվել է Հ.Բեկնազարյանի անվան թատերական ստուդիա, որից հետո' Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:



2001թ-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Քեյնի «Փսիխոզ 4:48», Կատերինա` «Ամպրոպ», Ադելա` Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները», Ռոզալիա` Սունդուկյանի «Պատվի համար», Եղեգնուհի` «Եղեգնուհի», Սոսե` «Ծիրանի ծառ», Ջոաննա~ «Մի լքիր ինձ», Կին` «Առնետաորս» և այլ դերեր: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Չիլո», «Poker.am» ֆիլմերում, «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում:

Նյութը՝ slaq.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը