Տղամարդը փորձել է ինքնասպան լինել սիրած կնոջ աչքի առաջ՝ նետվելով Ավանի կամրջից
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:30 սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանը, տեսուչ Տիգրան Աբրոյանը և Երևան քաղաքի 1-03 շտապ-օգնության ծառայության պետի օպեր-գծով տեղակալ Վահե Միրիջանյանը Ռուբինյանց փողոցում նկատել են, որ նշված փողոցից դեպի Գայի պողոտայի ճանապարհի՝ Ավանի կամրջի, վրա մի տղամարդ փորձում է կամրջից իրեն ցած նետել:
ՃՈ աշխատակիցներն ու շտապ-օգնության պետի տեղակալը մոտենում են այն ժամանակ, երբ տղամարդը, ով կամրջից կիսակախված վիճակում է եղել, և նրան մի քանի քաղաքացիների հետ կարողանում են հետ բարձրացնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխեցին Ոստիկանության Նոր-Նորքի բաժին:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ տղամարդը Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ, 34-ամյա Գ. Գ-ն է, ով Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկում աշխատում է՝ վարորդ:
Կամրջի վրա հայտնաբերվել է նաև նրա կողմից վարած «ՎԱԶ 21-012» մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և, ըստ տեղեկությունների, տղամարդը փորձել էր իր կյանքին վերջ տալ՝ չստացված սիրո հողի վրա, և ինքնասպանության փորձի պահին կամրջի վրա է եղել նաև այն կինը, որի պատճառով էլ տղամարդը փորձել է ինքնասպան լինել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը